Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը

Օգոստոս 16,2017 11:40

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը:

Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը: Առցանց հերթագրումը միևնույն ժամանակ շատ պարզ է ու հեշտ:

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE հավելվածը (այն անվճար է), ընտրել «Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, այնուհետ ընտրել նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ: Նախընտրած ժամին այցելելով Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը:

Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Ծառայությունում:

Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանրապես:

 

Հարկադիր կատարման ծառայության

միջազգային հարաբերությունների և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031