Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ

Օգոստոս 16,2017 11:52

Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հայտնում են.

Վահրամ Բաղդասարյանի անվան շուրջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունի, մնալով անարձագանք, որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ, ավելին` տեղեկացնենք, որ հետազոտություն իրականացնելը և շահագործման ենթակա հանքը երկու տարբեր հասկացություններ են: Հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինեն միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը, տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է: Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն, անկախ ներդրման չափից, եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է:

Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակությունը:

Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031