Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը (Տեսանյութ). voskanapat.info

Օգոստոս 17,2017 11:15

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են պատմել հասարակությանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի և այլնի մասին։ Բայց ու՞մ են պատմում։ Մի ժողովրդի, որը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, ամեն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարենային ճգնաժամի գրեթե անհաղթահարելի հետևանքների դեմ և որը ընդամենը մեկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ է ունեցել, բայց որևէ հաջողություն չի տեսել։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ կախված մարդու տանը պարանից չեն խոսում։ Դարերից եկած այս ճշմարտությունն ամբողջությամբ արհամարհվում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը օր օրի ավելի է խորացնում հասարակության և իշխանության հարաբերություններում առաջացած անվստահությունը։

Մյուս կողմից էլ խնդիրներ են առաջացել հենց իշխանության ներսում, որի արմատները հասել են անգամ Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների հիմքերին։ Վերջին ամիսներին ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղված է բանակի ներքին տարաձայնությունները բացահայտող լուրերով, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև ընթացող հակամարտության մասին հրապարակումներով, հատուկ ծառայությունների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկություններով և այլն։ Այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի երկու ամենաազդեցիկ կենտրոնների՝ Փաշաևների կլանի և նախիջևանյան թևի, միջև սկիզբ առած մրցակցությունը, որի պատճառով Իլհամ Ալիևը ստիպված եղավ գնալ քաղաքական վերադասավորումների և ազդեցության գոտիները վերաբաշխելու անհեռանկար և ընդամենը այսօրեական խնդիրները լուծելու ճանապարհով։

Ինչևէ, այս ամենը Ադրբեջանի այսօրվա իրականությունն է, որը, ի հակառակ Ալիևի հռետորաբանության, միանգամայն այլ լուծումներ է պահանջում այդ պետության ղեկավարությունից։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, այլև Ադրբեջանի առջև ծառացած մնացած բոլոր խնդիրներին։ Բայց, առաջին հերթին ղարաբաղյան հարցին։ Եվ հենց այստեղ է, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում։ Եթե ուշադիր հետևենք ներադրբեջանական դիսկուրսին, ապա կարելի կլինի նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու և պարտությունն ընդունելու լավ քողարկված պահանջ կա։ Ադրբեջանցիներն այլևս չեն ուզում լսել Ալիևի և նրա թիմակիցների խրոխտ ճառերը։ Գոնե թե այն պահերին, երբ հողին են հանձնվում իրենց տասնյակ զինվորների աճյուններ։ Եվ դա լավ երևում է թե՛ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, թե՛ մամուլի անկումային տրամադրություններից և թե՛ այն մարդկանց խոսքերից, ովքեր ապրում են Ադրբեջանից դուրս և ուրևէ կերպ սահմանափակված չեն իրենց խոսքում։

Այդպիսի մի գործիչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է։ Վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Բավական հետաքրքիր վերլուծություն է, որի մի հատվածը կցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին։

Ահա ներկայացված հատվածի համառոտ թարգմանությունը՝

«Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը – խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռուսաստանի խնդրանքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք voskanapat.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031