Լրահոս
Օրվա լրահոսը

«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն շուրջ 57 տոկոսով ավելացել է

Օգոստոս 18,2017 11:40

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 277 մլն դրամ, ինչն ավելի քան 100 մլն դրամով կամ շուրջ 57 տոկոսով գերազանցել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free» հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ: Արման Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը:

Ի դեպ, «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 մլրդ 245 մլն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031