Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ մի օր էնքան նշանակեք, որ հանրային պաշտպանները պրծնեն». Ներսես Պողոսյանը՝ դատավորին

Օգոստոս 18,2017 12:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր նախագահող Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց նաեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար որպես հանրային պաշտպանի ներգրավել փաստաբան Մարինե Թովմասյանին, ով ավելի վաղ ներգրավվեց նաեւ որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան: Դատական նիստերի դահլիճ բերվեց Ներսես Պողոսյանը՝ դիրքորոշում հայտնելու: Ասաց, որ հանրային պաշտպան չի ուզում, իր պաշտպաններ Նինա Կարապետյանցից եւ Արայիկ Պապիկյանից էլ չի հրաժարվում:

«Իմ կամքն է, որպեսզի առանց ինձ նրանք դահլիճում չլինեն: Եկեք միանգամից մեր վճիռը տվեք՝ գնանք, պրծնենք…հանրային պաշտպանները մեղք են, ինչքա՞ն ունեք իրանցից…բա որ մի օր էնքան նշանակեք, որ հանրային պաշտպանները պրծնեն: Հոգնեցինք, ոչ ներվ ունենք, ոչ առողջություն»,-ասաց Ներսես Պողոսյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Պողոսյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար հեռացված է նիստերի դահլիճից, իսկ այդ պարագայում պաշտպանի ներկայությունը պարտադիր է, դատավորը որոշեց նրա համար որպես հանրային պաշտպան ներգրավել Մարինե Թովմասյանին:

Այնուհետեւ ամբաստանյալների պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Նիստն ընդմիջվեց՝ այն քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: