Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվեց հանրային ուշադրության կենտրոնում հայտնված ևս մեկ ծանր հանցագործություն (Տեսանյութ)

Օգոստոս 18,2017 14:16

Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Դեպքը ժամանակին հասարակական հնչեղություն էր ստացել և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվել հատկապես զանգվածային լրատվության միջոցներում:

Հիշեցնենք:

Հունիսի 25-ին, ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:
Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության և ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել և հայտարարվել հետախուզում:
Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:

Այսօր պատասխանատվություն կրելու հերթը Արտյոմ Ղազարյանինն է:
Տրամաբանական ավարտին հասավ հանրային ուշադրության կենտրոնում հայտնված ևս մեկ ծանր հանցագործության բացահայտում՝ վկայելով, որ ոչ մի հանցանք անպատիժ չի մնում, և հանցավորն, ի վերջո, կանգնում է արդարադատության առաջ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031