Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

Օգոստոս 22,2017 10:45 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:

Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց: Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ: Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:

Նա կամուրջ էր արվեստի եւ հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ: Պերճ Զեյթունցյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը եւ բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:

Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: