Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվներն իրացվում են. Էդմոն Մարուքյան

Օգոստոս 22,2017 13:10

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ կոմբինատի ունիկալ սարքավորումների իրացում։

Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոնք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականատերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում առաջարկվում է կատարել վճարում կազմակերպությունների սեփականատերերին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է Access Denied ազդանշանը։

Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը, գնելով (ոչ ուղղակիորեն իր անունով) կոմբինատը, գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետևյալը. կոմբինատի շահագործման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման և համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անձանց նկատմամբ (ՀԷՑ, Գազպրոմ և այլն)։ Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու հետևանքով բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց վերջիններիս նախաձեռնությամբ։ Բայց կոմբինատի սեփականատերը, կանխորոշելով հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը, գրավադրել է ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։

Օգտվելով դրանից՝ սեփականատիրոջ նախաձեռնությամբ և հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ առգրավումները և իրացվում՝ ներկայացնելով դրանք հասարակությանը որպես անպետք սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումները։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել և ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես հետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաև որի շնորհիվ է ժամանակին կառուցվել ներկայիս Վանաձորը։

Պետական մարմինները կամ անտեղյակ են սրա մասին, կամ Կոմբինատը դիտարկում են որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ռազմավարական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։

Պետական մարմինները պետք է անհապաղ իրականացնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում դրանց արտացոլման համապատասխանության ստուգում։

 

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031