Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Կարեն Կարապետյան

Օգոստոս 22,2017 13:12
Perch Zeytuncyan

Վարչապետի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

 Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր:

Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր ապագայի հետ՝ միշտ մնալով ազդեցիկ ու արդիական: Մի առիթով Պերճ Զեյթունցյանը մեջբերել էր մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի հայտնի խոսքերը՝ «Ինձ բացակա չդնեք», և այսօր պետք է ասեմ, որ մեր բոլորի համար, հայ ժողովրդի համար նա միշտ «ներկա է լինելու»:

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031