Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը

Օգոստոս 22,2017 23:52

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։

«Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման և ամրապնդման համար:

Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ  իրենց  համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը և հույս հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031