Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է». ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել մեր երկրի տնտեսական նոր օրակարգը

Օգոստոս 23,2017 12:22

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան- քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Ամերիկյան միջին և խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր։

Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի և Օրընջ մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ղեկավարներ:

Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵԱՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը. «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության և ՀԶՀ ռազմավարության կարևոր մասն է», – նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաև աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,- ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաև մեր երկրի՝ ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող “Nation of Innovation” տեսահոլովակը։

Բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առևտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։

Միջոցառման ուղիղ հեռարձակման տեսագրությունը այստեղ։

Նույն օրը երիտասարդ պրոֆեսիոնալների համար Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած հանդիպում-քննարկմանը ՀԶՀ ղեկավարը ներկայացրել է երկրի կառավարության տնտեսական տեսլականը։ Ուղիղ հեռարձակման տեսագրությունը՝ այստեղ.

Այսօր, Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի գործուն աջակցությամբ, կազմակերպվել են ՀԶՀ գործադիր տնօրենի այցելությունները՝ բարձր տեխնոլոգիական ամերիկյան մի քանի ընկերություններ։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031