Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ոսկե մեդալն ունեցանք Համաշխարհային ուսանողական խաղերում

Օգոստոս 23,2017 12:40 Share

Թայվանում ընթացող 29-րդ ամառային ունիվերսիադայում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում նվաճեց հաղթողի կոչումը: Նա ոսկե մեդալը նվաճեց վաստակելով 15.025 միավոր:

Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, հանդես է եկել բազմամարտում եւ 84.150 միավորով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Այսօր Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկեր վարժության եզրափակչին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել