Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել հայազգի Ռուբեն Կիրակոսյանը

Օգոստոս 23,2017 12:58

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրանց ֆինանսական ակտիվների սառեցում և վիզային սահմանափակում:

Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ Իրինա Խուիշը, Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը և Անդրեյ Սերբինը: Ցուցակում է հայտնվել նաև ռուսական «Գեֆեստ-Մ» ընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապ ունի Korea Tangun Trading Corporation-ի հետ: Ըստ այդ տեղեկության, Ռուբեն Կիրակոսյանն էլ, իր հերթին կապ ունի «Գեֆեստ-Մ»-ի հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031