Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել

Օգոստոս 23,2017 14:35

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` ապտակել, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին: Այդ կերպ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենից պահանջել են խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ս. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնությունների հետևանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ է հաղորդել այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները խոստումը չեն կատարել և իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ չեն տեղափոխել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031