Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն պետք է հայտնեն «Սասնա ծռերին» Ադրբեջանը, Ռուսաստանը, այստեղ մի պայթյուն էր պատրաստվում». Մանուչարյան

Օգոստոս 23,2017 17:54

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյաննն այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ 88-ի փետրվարից սկսած չի կատարվել ոչ մի հանցագործություն, գողերը գողություն չեն կատարել, մարդասպանները մարդ չեն սպանել, կաշառակերները կաշառք չեն վերցրել, այդ Հայաստանում մարդիկ պատրաստ էին հանուն Հայաստանի անել ամեն ինչ, իսկ այսօրվա Հայաստանում ամեն մեկը ցանկանում է խլել Հայաստանի Հանրապետությունից:

Աշոտ Մանուչարյանը քննադատեց հանրությանը, ԶԼՄ-ներին, որ գլոբալ, կարեւոր խնդիրները չեն տեսնում՝ մանր ու արտաքին հարցերի հետեւից են ընկնում: Նրա խոսքերով՝ «Իսրայելը ապրիլյան պատերազմում 90-95 հայ զինվոր է սպանել: Կարար հազարը սպաներ, բայց 95 էր սպանել»: Ըստ Մանուչարյանի, ԶԼՄ-ները զարմացել էին, թե՝ «Վայ, նախարար եկավ Իսրայելից». «Իսրայելից եկած այդ գրպանահատը մեզ առաջարկեց, թե դուք էլ կարող եք մեր զենքից առնել, որ Ադրբեջանի հետ միասին իրար սպանենք ավելի հետեւողական: Իսկ Իսրայելը համաձա՞յն է, որ մենք նույնատիպ զենք էլ վաճառենք իրենց եւ իրենց հակառակորդներին: Վաղը պատերազմ կհայտարարի մեզ»:

Անդրադառնալով «Սասնա ծռերին»՝ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց. «Անկախ իմ վերաբերմունքից Սասնա ծռերի քաղաքական դրդողների եւ այլնի նկատմամբ, «Սասնա ծռերի» տղաների գործողությունները բերեց նրան, որ շատ վատ զարգացումները…մեր մեջ ասած, շնորհակալություն պետք է հայտնեն «Սասնա ծռերին» Ադրբեջանը, Ռուսաստանը, իսկ ավելի լայն կոնտեքստում նաեւ Իրանն ու Թուրքիան, որովհետեւ այստեղ մի պայթյուն էր պատրաստվում, որը պայթեցնելու էր ամեն ինչ: Անհեթեթ մի քաղաքականություն էր թելադրված»:

Ըստ Մանուչարյանի, «Սասնա ծռերը» շատ կարեւոր մեծ գործընթաց կասեցրին. «Մենք ոչինչ չենք նկատում, ոչինչ չենք հասկանում, իսկ ամենակարեւորը՝ չենք էլ ուզում հասկանալ: Էժանագին կլիշեներ է տրված՝ Պուտինը քըխ, Մերկելը՝ օ՜հ եւ վերջացավ՝ օհ, քըխ, օհ, քըխ, հետո՞: Սա դատարկախոսություն է, սրա մեջ մի գրամ ճշմարտություն անգամ չկա, աշխարհը շատ ավելի բարդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031