Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարը չպետք է վազի ջուր բերի, տրակտոր կանչի, կառավարում պետք է իրականացնի». քաղաքագետ

Օգոստոս 23,2017 18:45

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ շատ բաների պատրաստ չենք:

Նախորդ շաբաթներին ՀՀ մի քանի մարզերի անտառներում բռնկված հրդեհն էլ, ըստ քաղաքագետի, շատ թերություններ ցույց տվեց: «Հրդեհն էլ ապացուցեց, որ հրդեհին պատրաստ չենք, Աստված չանի՝ վաղը այլ աղետներ լինեն, կպարզվի՝ դրանց էլ պատրաստ չենք, պատճառը քաղաքական համակարգի անկատարությունն է: Ոչ թե լավ նախարար էր, վազեց ջուր էր բերում, նախարարը չպետք է վազի ջուր բերի, տրակտոր կանչի, կառավարում պետք է իրականացնի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Նրան մտահոգում է՝ իշխանական համակարգում  ՀՀ աշխատավոր ժողովուրդն ու մտավորականությունը ներգրավված չէ. «Շատ հաճախ ասում են՝ շատ լավ օրենք է, բայց չի կիրառվում, համաձայն չեմ՝  օրենքը վատն է, վատ է կիրառվում, որովհետեւ այն սպասարկում է  մեծահարուստ խավի շահերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031