Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում իր նկատմամբ բռնաբարության փորձի վերաբերյալ ՌԴ քաղաքացու ահազանգը անհիմն էր

Օգոստոս 23,2017 18:52

Հայտնել ենք,  որ oգոստոսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Դիլիջան քաղաքից ոստիկանություն է զանգահարել Գյումրի քաղաքում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա մի կին եւ հայտնել, որ դիլիջանի 3 տղամարդ փորձել են իրեն բռնաբարել, սակայն ինքը դիմադրել է, դրա համար նրանք իր մարմնի տարբեր հատվածներին հարվածներ են հասցրել:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած կինն ազգությամբ հայ է, նա սեռական կապի մեջ է եղել դիլիջանցի նշված տղամարդկանցից մեկի հետ: Կինը մի քանի ամիս Դիլիջանում է գտնվում: Այդ օրը նա կենակցել է իր ծանոթ տղամարդու հետ, վերջինս նրան առաջարկել է իր ընկերոջ հետ էլ սեռական հարաբերություն ունենալ: Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի կինը մերժել է, այդ պատճառով իր ծանոթի ընկերոջից 2 հարված է ստացել:

Իրավապահներից տեղեկացանք, որ դատաբժշկի եզրակացությամբ՝ կնոջ ստացած վնասվածքները թեթեւ են: Թեթեւ մարմնական վնասվածքների դեպքում քրեական գործի հարուցումը մերժվում է, եթե տուժողն իր բողոքը չի պնդում: Հավանական է, որ ՌԴ քաղաքացուհին այդպես էլ կվարվի, չի պնդի բողոքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031