Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում

Օգոստոս 24,2017 11:24 Share

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը կլինի Էնդրյու Շոֆերը: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբում ԱՄՆ ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, գրում է Trendը:

Շոֆերն այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 28-ից:

«Ուրախ եմ հայտնել, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շոֆերը: Նա շատ փորձառու ամերիկացի դիվանագետ է: Շոֆերը զբաղեցրել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատարի պաշտոնը»,- ասել է Հոգլանդը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել