Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը

Օգոստոս 24,2017 11:39

Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցները օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:

Եթե օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր և Հայաստանում ունի կենսաթոշակային կուտակային միջոցներ, ապա նա կամ նրա կողմից լիազորված անձը նախ դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով:

Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը և, խնդիրներ չհայտնաբերելով, 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հավաստող տեղեկանքը մասնակցին կամ նրա լիազոր անձին և մասնակիցների ռեեստրը վարողին:

Հավաստող տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցը Կենտրոնական դեպոզիտարիա է ներկայացնում իր կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում գործող իր կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ սահմանված դիմումը:

Կենտրոնական դեպոզիտարիան, որը կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողն է, 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը նրա ներկայացրած բանկային հաշվին:

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:

 

«Նորք» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031