Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա. «Սասնա ծռերի» հարազատները դատարան չեն մտնում

Օգոստոս 24,2017 13:19 Share

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն ընթանում է առանց ամբաստանյալների հարազատների եւ քաղաքացիական ակտիվիստների:

Նրանք դատարանի շենքի առաջ են՝ «Սասնա ծռերը մեր հերոսներն են» գրությամբ պաստառներով: Այդ կերպ նրանք բողոքում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի, իրենց բնորոշմամբ՝ ապօրինի գործողությունների եւ ամբաստանյալների իրավունքները ոտնահարելու դեմ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել