Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է տեսնել որեւէ հանրային պաշտպանի

Օգոստոս 25,2017 12:13

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Նիստի մեկնարկին որպես Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի հանրային պաշտպան ներգրավված Մարինե Թովմասյանը դատավորին ասաց, որ օրերս տեսակցել է վերջիններիս, եւ նրանք հայտնել են, որ չեն ցանկանում օգտվել իր մասնագիտական ծառայություններից: Սեֆիլյանն առհասարակ հրաժարվել է տեսակցել որեւէ հանրային պաշտպանի: Դատավորը Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, պարզաբանեց, որ ամբաստանյալները սանկցիայի են ենթարկված եւ հեռացված նիստերի դահլիճից, իսկ այդ դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար ամբաստանյալները որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերի դահլիճից: Ապա փաստաբան Մարինե Թովմասյանը միջնորդեց ամբաստանյալներին ներկայացնել նիստերի դահլիճ, որպեսզի մասնակից լինեն դատավարությանը: Դատավորը որոշեց միջնորդությունը մերժել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031