Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքել բոլոր ստեղծարար մտքերը». ՀԶՀ ղեկավարը խոստացել է լայնացնել ամերիկյան բիզնեսի «արահետը»՝ դեպի Հայաստան

Օգոստոս 25,2017 13:40

Ամերիկյան բիզնեսն ավելի մեծ ծավալներով դեպի մեր երկիր ներգրավելու նպատակով Միացյալ Նահանգներում բիզնեսի առաջնորդների հետ սկսված աշխատանքները կշարունակվեն Հայաստանում։ «Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակերպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Կոչ եմ անում գործի անցնել բոլորին, ովքեր կցանկանան միանալ։ Եկեք տեսնենք կարո՞ղ ենք միավորել մեր նորարար մտքերն ու նախագծել անթերի ռազմավարություն՝ Հայաստանը լավագույնս դիրքավորելու բիզնեսի համար»,- ավելացրել է հիմնադրամի ղեկավարը։

Իսկ ԱՄՆ այցելության ընթացքում նախորդ օրերին հիմնադրամի տնօրենը Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Career», «QUETICO», «Cater Truck»։ Ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր և Հայաստանը, որպես ներդրումների ուղղություն, դիտարկելու գաղափարը։ «Վստահ եմ, որ ՀԱԳ խորհուրդը և ՀԶՀ-ն արդյունավետ կաշխատեն յուրաքանչյուր ներդրողի ծրագրերին Հայաստանում կյանք տալու համար։ Հիմնադրամի կողմից գործարար ծրագրերի զարգացումը, մարքեթինգային և հետներդրումային աջակցությունը Հայաստանում բարձր մակարդակի ապահովությամբ ներդրումներ անելիս կարևոր հանգամանք են գործարարների համար»,- նշել է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը։

Ներդրումային միջոցառումը կազմակերպվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, հանդիպումների կազմակերպմանն աջակցել է Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպել է ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների հետ հանդիպումը, որի ընթացքում անմիջականորեն հիմնադրամի ղեկավարից տեղեկացել են Հայաստանի տնտեսական օրակարգին։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031