Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» անդամ Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է

Օգոստոս 25,2017 15:15

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի» գործով նիստը կրկին հետաձգվեց՝ այս անգամ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանի վատառողջ լինելու պատճառով, վերջինս վիրահատվել էր:

Դատարան չէին բերվել գործով կալանավորված մյուս ամբաստանյալները, չէին ներկայացել նաեւ փաստաբաններն ու մեղադրող կողմը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:

Այս գործով մեղադրանք է առաջադրված նաեւ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանին՝ Արթուր Վարդանյանի համագործակցությանը մասնակցելու ու վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելու համար:

Մեղադրվում են հանցավոր համագործակցության մեջ նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031