Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Պողոսյանը Ինդիանապոլիսում թարմացրեց Հայաստանի պատանիների ռեկորդը

Օգոստոս 25,2017 16:45

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ ներգրավվեցին Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք հանդես եկան 100 մետր ազատ լողաոճում: Մեկնարկի ելած 85 մասնակիցների մեջ Անին զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը: Սակայն նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանեց 48-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ swimming.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031