Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւան Բերիանիձեն` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Օգոստոս 25,2017 23:35

Փարիզում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն  բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ռուսաստանցի Անզոր Խիզրիեւի հետ եւ հաղթեց:

Բերիանիձեն մեկնարկել էր 1/8 եզրափակչից եւ մրցակցի չներկայանալու համար նրա օգտին տեխնիկական հաղթանակ էր գրանցվել: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարեւին, սակայն կիսաեզրափակչում զիջել էր վրացի Գենո Պետրիշվիլիին:

Այսօր գորգ էին մտել նաեւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանը որակավորման փուլում առավելության էր հասել իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվել էր ղազախ Նուրիսլամ Սանաեւին ու դուրս մնացել հետագա պայքարից: Ֆրանգուլյանն էլ պայքարը լքել էր որակավորման փուլից՝ զիջելով ղազախ Դաուլեթ Նիյազբեկովին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031