Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի և Աբխազիայի արտգործնախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Օգոստոս 28,2017 14:43

Այսօր Արցախի և Աբխազիայի հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովենը:

Կարեն Միրզոյանը իր ելույթում ասաց, որ այս փաստաթուղթը կխթանի երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ գործնական և մասնագիտական կապերը և նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին: «Հուշագիրը թույլ կտա խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական փորձագիտական փոխգործակցության,  միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով փոխգործակցության և հրատապ օրակարգային այլ հարցերի շուրջ:

Ըստ հուշագրի՝ ենթադրվում է նաև համագործակցություն՝ փորձի փոխանակման և դիվանագիտների վերապատրաստման ոլորտում: Կայացած հանդիպման ժամանակ մենք նաև հնարավորություն ենք ունեցել, քննարկելու երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն մեր գերատեսչությունների և մեր երկրների համագործակցության հետագա զարգացման համար»,- նշեց Կարեն Միրզոյանը:

Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովենը իր հերթին նախ ասաց, որ շատ ուրախ է արտաքին գործերի նախարարի մակարդակով Արցախի հանրապետությունում առաջին պաշտոնական այցի համար: «Գործընկերներով քննարկել ենք հարցեր՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաև оրակարգային հարցեր՝ ուղղված այսօրվա միջազգային իրավիճակի հետ:

Իհարկե, վստահ եմ, որ այսօրվա ստորագրած հուշագիրը, կտա մեզ համագործակցության ավելի լայն հեռանկարներ և կստեղծի ավելի շատ հնարավորություններ: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կսկսենք իրականացնել բոլոր քննարկված ծրագրերը»,- մասնավորապես իր խոսքում ասաց Աբխազիայի արտգործնախարարը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031