Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները չմտաբերեցին Սարի թաղի դեպքերին մասնակցելու մեջ մեղադրվողներին

Օգոստոս 28,2017 18:21

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թվականի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսայանի և Էդուարդ Զեյթունցյանի գործով դատական  նիստը:

Գործով վկա, ոստիկան Հովհաննես Ալեքսանյանը պատմեց, որ  հուլիսի 19-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցին հարակից տարածքներում, Սարի թաղի բնակիչները, ըստ նրա, ոստիկաններից պահանջում էին բացել ճանապարհը.  «Մարդիկ ասում էին, որ հիվանդներ կան, ճանապարհը երկարում է: Առաջին անգամ եմ լսում, որ գազի կամ հոսանքի հարց է եղել»:

Հարցին՝ տեսե՞լ է  ամբաստանյալներին, վկան բացասական պատասխան տվեց, ասաց՝ չի տեսել, չի ճանաչում. «Դեպքը 10-15 րոպե է եղել, որից հետո ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ լսվեցին, պառկեցինք գետնին»:

Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները հակասում էին, այդ պատճառով դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Ալեքսանյանը պնդում էր, որ ինքը ցուցմունք է տվել հուլիսի 19-ի երեկոյան: Մինչդեռ նախաքննական ցուցմունքների հրապարակումից պարզ դարձավ, որ նա իրականում նախաքննական ցուցմունքը տվել է հուլիսի 22-ին: Վկան դատարանում չկարողացավ բացատրել այս հակասությունը:

Գործով մեկ այլ վկա Էդգար Կարապետյանն էլ ամբաստանյալներից որեւէ մեկին չմտաբերեց, նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքում էլ հակասություն կար, քանի որ  նախաքննական ցուցմունքում հայտնել էր՝ Սարի թաղի բնակիչներ Տիգրան և Սարգիս Արաբաջյաններին տեսել է: Դատական նիստն այսօր ավարտվեց այս վկաների հարցաքննությամբ, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի չորսին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031