Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Վրոցլավ և Ունիեով քաղաքներում

Օգոստոս 28,2017 19:30

Օգոստոսի 26-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Վրոցլավի քաղաքապետարանի, Վրոցլավ քաղաքում գործող «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վրոցլավի կենտրոնական պուրակներից մեկում կազմակերպվեց «Ավելի լավ ճանաչենք միմյանց» խորագիրը կրող հայ-լեհական մշակութային երեկո:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված թագավորական արտոնության 650-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Երեկոյին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Օգոստոսի 27-ին Լեհաստանի Ունիեով քաղաքում Լեհաստանում ՀՀ դեսպանության, Ունիեովի քաղաքապետարանի և Ունիեովի ջրաբանական համալիրի կողմից կազմակերպվեցին «Հայկական օր» խորագրով միջոցառումներ` Լեհաստանի Հայկական հիմնադրամի, Հայ-լեհական հիմնադրամի, Կոլեի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումները մեկնարկեցին Ունիեովի Թագավորական ամրոցի Ասպետական սրահում տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ունիեովի քաղաքապետ Յուզեֆ Կաչմարեկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լուիձկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յոաննա Սկշիդլեվսկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքսենտովիչ-Բոհոսևիչը և այլք, ինչպես նաև հրապարակվեց Լուիձկե վոևոդիի ուղերձը:

Իր ելույթում դեսպան Էդգար Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես, նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների համար խորհրդանշական և հոբելյանական տարում «Հայկական օր» խորագրով միջոցառումների կազմակերպումը հրաշալի առիթ է ընձեռում՝ ներկայացնելու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի պատմությունը, մշակույթը, ավանդույթները: Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ Լեհաստանում հայերի մի քանի դարերի պատմությունը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության և համագործակցության լավագույն վկայություններից մեկն է:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին, տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանին» և «Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին» խորագրով ցուցահանդեսների բացումը, անցկացվեց կտորի վրա հայկական զարդանախշերի և տառատեսակների նկարչության դասընթաց:

Միջոցառումների համերգային հատվածի շրջանակներում Ունիովի թագավորական ամրոցին կից բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ համերգ՝ Լեհաստանում բնակվող հայազգի երաժիշտներից կազմված «Հաբիարջան» էստրադային համույթի և արցախցի երգիչ Սարիբեկ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեցին հայկական ժողովրդական, էստրադային և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031