Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը շնորհակալություն է հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար

Օգոստոս 29,2017 11:15

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Հայաստանի Հանրապետության ազատ ոճի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին (97 կգ) և Լևան Բերիանիձեին (125 կգ):

Նախարարը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն է հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար: «1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է նախարարը:

Մարզիկնեը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031