Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում առավել քան 180 միլիոն մարդ զրկված է տարրական խմելու ջրից

Օգոստոս 29,2017 12:17

29-ը օգոստոսի 2017թ., Նյու Յորք/ Ստոկհոլմ- Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ հակամարտության, բռնության և անկայունության հետևանքով տուժած երկրներում առավել քան 180 միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու տարրական խմելու ջրից:

«Անվտանգ ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը հակամարտությունների և արտակարգ իրավիճակների զոհ դարձած երեխաների համար իրավունք է, ոչ թե արտոնություն», -նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բաժնի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան (Sanjay Wijesekera): «Բռնության, տեղահանության, հակամարտության և անկայունության հետևանքով տուժած երկրներում երեխաների կյանքի ապահովման ամենատարրական միջոցը՝ ջուրը, պետք է առաջնահերթություն լինի»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտության, խոցելի պայմաններում ապրող մարդիկ 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական խմելու ջրից քան ոչ խոցելի պայմաններում ապրողները: Ըստ 2015թ.-ի ցուցանիշների, խոցելի իրավիճակներում ապրող 484 միլիոն մարդուց 183 միլիոնը դեռևս զրկված է տարրական խմելու ջրի ծառայություններից:

Եմենը, որն իր վրա կրում է առավել քան երկու տարվա հակամարտությունների ազդեցությունը, վնասների և աղետների հետևանքով գտնվում է երկրի խոշոր քաղաքներին ջուր մատակարարող աղբյուրների մոտալուտ փլուզման վտանգի տակ: Երկրում գրեթե 15 միլիոն մարդ զրկված է ջրից և տարրական սանիտարական պայմաններից:

Սիրիայում, որտեղ հակամարտություններն արդեն գրեթե 7 տարի է շարունակվում են, գրեթե 15 միլիոն մարդ, այդ թվում՝ գրեթե 6.4 միլիոն երեխա, անվտանգ ջրի կարիք ունի: Ջուրը դարձել է հակամարտության զենք: Միայն 2016 թ. -ին ջրային պոմպերի և աղբյուրների աղտոտման միջոցով ջրի մատակարարման առնվազն 30 կանխամտածված կրճատումներ են եղել, այդ թվում՝ Հալեպում, Դամասկոսում, Համայում, Ռագայում և Դարայում:

Նիգերիայի՝ հակամարտության հետևանքով տուժած հյուսիսարևելյան շրջանում, ջրային և սանիտարական ենթակառուցվածքների 75%-ը վնասվել կամ ոչնչացվել է՝ 3.6 միլիոն մարդու զրկելով նույնիսկ տարրական ջրի մատակարարման ծառայություններից:

Հարավային Սուդանում, որտեղ հակամարտություններն արդեն 3 տարի է շարունակվում են, երկրի ջրային աղբյուրների գրեթե կեսը վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է:

«Շատ դեպքերում ջրային և սանիտարական ենթակառուցվածքները հարձակման են ենթարկվել, վնասվել և անուշադրության հետևանքով փլուզվել: Երբ երեխաները հնարավորություն չունեն օգտվելու անվտանգ խմելու ջրից և երբ առողջապահական համակարգերը գտնվում են փլուզման եզրին, թերսնուցումը և մահացու հիվանդությունները, ինչպես օրինակ խոլերան, դառնում են անխուսափելի», – նշեց Վիջեսեկերան:

Եմենում երեխաները կազմում են խոլերայի և սուր փորլուծության առավել քան կես միլիոն դեպքերի առավել քան 53 տոկոսը: Սոմալիում վերջին հինգ տարիների խոլերայի խոշորագույն բռնկում է՝ գրանցելով առավել քան 77,000 խոլերայի և փորլուծության դեպքեր: Ավելին, Հարավային Սուդանում խոլերայի բռնկումը խոշորագույնն է երկրի պատմության մեջ՝ 2016թ.-ի հունիսից գրանցելով առավել քան 19,000 դեպքեր:

Սովի վտանգի տակ հայտնված հյուսիսարևելյան Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում, գրեթե 30 միլիոն մարդ, այդ թվում՝ 14.6 միլիոն երեխա անհապաղ անվտանգ ջրի կարիք ունի: Առավել քան 5 միլիոն երեխա թերսնուցված է, որոնցից 1.4 միլիոնը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031