Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»

Օգոստոս 29,2017 16:19

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստին ելույթով հանդես եկած Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի՝ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Յունկերն ասել է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցված են, ստեղծված իրավիճակի պատճառով:

Յունկերը ավելացրել է, որ պաշտոնական Անկարան՝ մասնավորապես Էրդողանը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհաջող բանակցությունների ընթացքը ցանկանում է բարդել ԵՄ-ի վրա:

Յունկերի խոսքերով՝ Եվրոպան իրեն այնպես պետք է պահի, որ ցույց տա, որ անհաջող բանակցությունների մեղավորը, ոչ թե եվրոպական կողմն է, այլ հենց Էրդողանը:

Նշվել է, որ այժմ Թուրքիան «հսկայական քայլերով հեռանում է» Եվրոպայից:

Նա կարծիք է արտահայտել, որ Էրդողանը այժմ ակնկալում է, որ ԵՄ-ն կհայտարարի Թուրքիայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին:

 

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031