Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տպարան. ՊԵԿ-ը հերքում է (Տեսանյութ)

Օգոստոս 29,2017 18:30

 «Ա1+».  »Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: «Ուզում ենք տեսնել ում տարածքն է»,-ասել են նրանք: Տպարանի տնօրեն Թամարա Զաքարյանը չի թույլատրել, որպեսզի հարկային օպերլիազորները մտնեն պահեստ:

Դա չի ընկճել ՊԵԿ աշխատակիցներին: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձամբ է հեռախոսազանգով նրանց դուրս հրավիրել տարածքից»:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի ուշ տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Տեղեկացնում ենք, որ «A1plus.am» կայքում հրապարակված «Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տարածք» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Ա1+»-ն ավելի ուշ հրապարակեց կատարվածին առնչվող ձայնագրություն, որտեղ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հեռախոսով խոսում է ՊԵԿ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասում են, որ եկել են գույքագրման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031