Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

Օգոստոս 29,2017 18:45

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝  Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը  վերաբերող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են վերջին ամիսների ընթացքում ՀԱՊԿ գործունեությանը, առաջիկա միջոցառումներին, նոր ծրագրերին առնչվող բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ դերը եւ գործունեությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ անվտանգության ամրապնդման գործում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031