Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոս 30,2017 21:21

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամների այդ նախաձեռնությունը և ընդգծել ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման և պատասխանատուների դատապարտման կարևորությունը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Կարեն Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև  Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տևական լուծմանը հասնելու վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031