Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը». բողոքի ցույց Թբիլիսիում. aliq.ge

Սեպտեմբեր 01,2017 11:19

«Ոչ հայկական օկուպացիայի օրինականացմանը», սա էր օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ» կազմակերպության կողմից կազմակերպված ցույցի գլխավոր կարգախոսն ու ուղերձը:

Ցույցը տեղի ունեցավ Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում: Ակցիայի կազմակերպիչներից Գիորգի Ճելիձեն ելույթի ժամանակ հայտարարեց, թե Վրաստանի կառավարությունը շարունակաբար հարևան երկրներին է հանձնում Վրաստանի տարածքները:

«Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և նրա հարակից անտառին: Մենք արտգործնախարարությունից պատասխան ենք ստացել որ, այո իրականում դեմարկացիայի գործընթաց է ընթանում, ըստ որի Խուճապի վանքն ու նրան հարակից տարածքները մտնում են Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Դա ոչ միայն ամբողջությամբ սուտ է, այլև դավաճանություն: Այլ կերպ չի կարելի կոչել այն, որ մեր կառավարությունը որոշումներ է ընդունում հենվելով Խորհրդային միության կողմից գծաց քարտեզի վրա, այն երկրի քարտեզի, որն օկուպացրել է մեր երկրի տարածքը»:

Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930