Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու համար նախատեսված ակցիաների մասին

Սեպտեմբեր 01,2017 12:17

«Ինձ թվում է՝ երեխաների համար կարեւոր է, որ լինի խաղաղություն, որ կարողանան հանգիստ կյանքով ապրել ու սովորել, ծնողների ու երեխաների համար էլ կարեւոր է մեր երկրի զարգացումը: Կգանք, կհասնենք ապրիլին, բոլորս միասին կընտրենք մեր վարչապետին: Հանրապետականը միատարր է եւ ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորվի ապրիլին»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն:

Կրթական համակարգը ձեզ բավարարո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին փոփոխությունների շուրջ սկսված քննադատությանը հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Կրթական համակարգը չի կարող լինել քարացած, մշտական զարգացման կարիք ունի եւ մշտական պրպտումները տալիս են հնարավորություն, որ ավելի բարելավվի կրթական համակարգը»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հայտարարությանը, թե սեպտեմբերից փողոցային պայքար են սկսելու՝ թույլ չտան Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչ պատճառով պետք է հատուկ ակցիաներ լինեն: Ազատ եւ ժողովրդավարական երկիր է, բոլոր կարծիքները կարող են քննարկվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930