Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից

Սեպտեմբեր 04,2017 17:51

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացն արդեն սկսվել է և այդ նպատակով հայտարարվել է համապատասխան մրցույթ:

Ըստ այդմ, 2018 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո:

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսել էինք, որ մանկապարտեզների աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը ևս լուծենք ու, ըստ այդմ, արվել է հնարավորը, որպեսզի 2018 թվականի հունվարի 1-ից ի թիվս մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների` համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ:

Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930