Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբեր 07,2017 19:55

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ինդոնեզական կողմից՝ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-ինդոնեզական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Երկուստեք նշելով, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները չեն արտացոլում առկա ներուժը՝ կողմերը պայմանավորվեցին հետագա քայլեր ձեռնարկել հայ-ինդոնեզական առևտրատնտեսական կապերը և գործարար շրջանակների միջև շփումները խթանելու ուղղությամբ, որի համար լավ հիմք կարող է հանդիսանալ Հայաստանում և Ինդոնեզիայում գործարար համաժողովների կազմակերպումը:

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Հայ և ինդոնեզացի դիվանագետները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930