Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողով

Սեպտեմբեր 12,2017 10:13

«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին:

Հաշվի առնելով հայկական պետականության վերականգնման և դրա շարունակականության ապահովման հարցում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը, Ֆորումի մասնակիցները հիմնադրեցին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողով:

Ֆորումը նաև ընտրեց Հանձնաժողովի հետևյալ համանախագահներին. քաղաքագետ Անդրեյ Արեշև, իրավագիտության դոկտոր, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրով, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Կորպորատիվ կառավարման ֆակուլտետի դեկան, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյան, իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյան, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյան, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյան և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց:

Հանձնաժողովը նախատեսում է կազմակերպել, համակարգել և իրականացնել հայոց պատմության հիշարժան էջերին նվիրված հասարակական նշանակալի միջոցառումներ (սեմինարներ, կլոր սեղաններ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտական գրականության և հոդվածների հրատարակումներ և այլն):

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930