Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միջադեպ Եռաբլուրում. «Իրա տունը քնած ուտում-խմում ա, ես իմ երեխու հետ փողոցում եմ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2017 11:55

«Հազար փառք ու պատիվ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին, Ղարաբաղի դիրքերում կռվա՜ծ, հայրենասե՜ր»,- ահա այսպես Եռաբլուրում «ՀՀԿ-ի տատը» առաջինը շնորհավորեց ու ողջունեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ:

Նախագահը լրագրողների հարցին, թե ո՞րն է ձեր շնորհավորանքը հայ ժողովրդին, ոչինչ չպատասխանեց: Նախագահին ուղեկցողներն ասացին՝ կարդացեք իր շնորհավորական ելույթը եւ իմացեք շնորհավորանքը:

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի հիշատակին:

Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր էր, նա հազիվ էր կարողանում զսպել իր ծիծաղը, երբ խոսում էր ու իրեն գովաբանում էր «ՀՀԿ-ի տատը»՝ ասելով. «Երկու անգամ պաչել եմ, մի անգամ էլ պտի պաչեմ՝ մեր պարծանք, մեր հպարտությո՜ւն»:

Ի դեպ, նախագահի այցի ժամանակ Եռաբլուրում միջադեպ եղավ: Նախագահը փորձում էր նստել մեքենան եւ հեռանալ, երկու կանայք փորձեցին մոտենալ: Անվտանգության աշխատողները թույլ չտվեցին, բռնել էին ձեռքերից, կանայք էլ սկսեցին բարձր բղավել. «Մարդասպաններ, հանցագործներ: Իրա տունը քնած ուտում-խմում ա, ես իմ երեխու հետ փողոցում եմ մնացել, հանցագործնե՜ր: Հայ ժողովուրդ, կանգնեք մեր կողքը, ստեղ ղեկավարություն չկա՜, ես տուն չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930