Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ եւ անհեռատես կլինի կույր զուգահեռներ տանել քրդական անկախական նկրտումների եւ Արցախյան հիմնախնդրի միջեւ». Գեւորգ Մելիքյան

Հոկտեմբեր 04,2017 22:22

«Հայաստանը պետք է ծայրահեղ զգուշավոր լինի, թեեւ շատերը պնդում են, որ քրդական նկրտումները մեծ հնարավորություններ են բացում Հայաստանի համար: Ես չեմ կիսում երեւակայության եւ սխալ հաշվարկի վրա կառուցված այդ «լավատեսությունը», թեեւ մանեւրելու տեղ կա այստեղ: Արցախը եւս պետք է շատ զգույշ լինի նման վիճելի եւ զգայուն հարցերում: Այդուամենայնիվ, Ստեփանակերտը շտապեց հանդես գալ հանրաքվեն ողջունող հայտարարությամբ, իսկ Երեւանը դժվարությամբ կարող է համոզել, որ այս որոշումը Ստեփանակերտն ինքնուրույն է կայացրել: Պաշտոնական Երեւանը փորձում է մանեւրել Բաղդադի եւ Էրբիլի միջեւ, չի ցանկանում միջամտել, առավելություն տալ այս կամ այն կողմին, բայց միեւնույն ժամանակ ԼՂ-ի ողջույնի միջոցով ուզում է Իրաքյան Քրդստանին հասկացնել, որ ինչ-որ առումով դրական է տրամադրված, չի ցանկանում առաջ ընկնել դեպքերից եւ սպասում է Բաղդադի եւ Էրբիլի միջեւ բանակցությունների ավարտին կամ ընթացքին», «Առավոտի» հետ զրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանն անդրադառնալով մեր հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Երեւանի դիրքորոշումն Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ:

«Սխալ եւ անհեռատես կլինի կույր զուգահեռներ տանել քրդական անկախական նկրտումների եւ Արցախյան հիմնախնդրի միջեւ: Ի տարբերություն արցախյան երկու հանրաքվեի՝ քրդական վերջին հանրաքվեն ունի լեգիտիմության շատ մեծ պակաս, որը քրդական իշխանությունները ցանկանում են լրացնել այս կամ այն երկրից եկած թեկուզ մի փոքր դրական արձագանքով: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չպետք է լինեն այդ լեգիտիմության բացը լրացնողները կամ դառնան գործիք քրդերի ձեռքում», հավելեց մեր զրուցակիցը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հոկտեմբերի 5-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Պրոֆեսիոնալ և հավասարակշռված կարծիք, որն ավելի բարձր պետք է հնչի՝ չափավորելու քրդամետության առկա դրսևորումները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031