Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել է: Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդն ամուսնացած է, ունի 3 երեխա: Բռնաբարության վերաբերյալ քրեական գործով վերջինիս կարգավիճակը փոխվել է, նա կասկածյալից դարձել է մեղադրյալ: Դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































