Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կայացել է ամերիկահայ մանկագիր Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցերեկույթը

Հոկտեմբեր 27,2017 19:11

Հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  և Հայաստանի գրողների միության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ մանկագիր, երգահան, տիկնիկագործ Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արվեստագետներ, ընթերցողներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ֆիրա Ակյանի գրական-մշակութային գործունեությունը: «Սիրելի՛ Ֆիրա, դու քո հեքիաթների, պատմվածքների, տիկնիկների, երաժշտության միջոցով կարողանում ես գրավել բոլորիս: Ես բարձր եմ գնահատում հատկապես քո հայապահպան գործունեությունը հեռավոր Ամերիկայում: Դու գրականից բացի՝ նաև լրագրողական ակտիվ գործունեություն ես իրականացնում: Լինելով ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության փոխնախագահ, «Ծիր կաթին» մանկապատանեկան ամսագրի խմբագիր և նույնանուն հաղորդման հեղինակ ու վարող՝ դու աշխատանքներ ես տանում լեզվի պաշտպանության և պահպանության, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հայ գրականությունը, որպես դրա կարևորագույն բաղադրիչ քարոզելու ուղղությամբ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը Ֆիրա Ակյանին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալը:

Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը խոսեց ամերիկահայ մանկագրի մարդկային տեսակի մասին՝ նշելով, որ նա գրականության միջոցով իր հոգու լույսն ու ջերմությունն է փոխանցում ոչ միայն մանուկներին և վայելում է նրանց սերը ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում:

Ամերիկահայ արվեստագետին ողջույնի խոսքով շնորհավորեցին նաև Մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և պարգևի համար՝ մանկագիր Ֆիրա Ակյանը խոստացավ շարունակել բեղուն ստեղծագործական գործունեությունը և մանուկների առօրյան ու մանկությունը լցնել պայծառ, լուսավոր գույներով:

Այնուհետև Մանկագրի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Գյումրու Կարա – Մուրզայի անվան երաժշտական քոլեջի  սաները,  թիվ  84  մանկապարտեզի «Զատիկներ» խումբը, Խնկո Ապոր Ազգային մանկակական գրադարանի ընթերցողները, Մարիա Խաչատրյանը, Սուսաննա Ղազարյանը:, Էլեն Մուշեղյանը:

Համերգային մասում ելույթներ ունեցան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՅԻ դասախոս պրոֆեսոր,  ջութակահար Անահիտ Գրիգորյանը, «Մանուկների մոլորակ» համույթը, սաքսոֆոնահար Ալեքս Ավետիսյանը,  ֆլեյտահար Անուշ Ավետիսյանը, երիտասարդ երգչուհիներ Օֆելյա Համբարձումյանը և Տաթև Համբարձումյանը, Ալ․Հեքիմյանի անվ․ փողային համույթ։

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031