Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը։ Զեկույցն ընդգրկում է նախընտրական միջավայրի ուսումնասիրությունը, քվեարկության օրը Երևանի 11 ընտրատեղամասերում իրականացված դիտորդության արդյունքները և ընտրությունների վերջնական արդյունքների վերլուծությունը։
Ուսւմնասիրության առարկա են դարձել քարոզարշավի ընթացքը, ֆինանսական ու վարչական ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև ավելի լայն քաղաքական միջավայրը, այդ թվում՝ քրեական հետապնդումները, օտարերկրյա ազդեցությանը, նախընտրական շրջանում տարածվող ատելության խոսքը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։
Զեկույցում մանրամասն վերլուծված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի՝ 2026թ․ հուլիսի 4-ի որոշումը, ինչպես նաև ներկայացված են Ազգային ժողովին, Կառավարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրավապահ մարմիններին և քաղաքական ուժերին ուղղված առաջարկություններ։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ, այդ թվում՝ կրթական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների աշխատողների՝ քարոզարշավի միջոցառումներին կազմակերպված և որոշ դեպքերում պարտադիր մասնակցության դեպքեր։
Կարդացեք նաև
Պետական տոնակատարությունները և հանրային միջոցառումները, այդ թվում՝ ընտրություններից տասը օր առաջ անցկացված աննախադեպ ռազմական շքերթը, օգտագործվել են իշխող կուսակցության քարոզչական օրակարգն ամրապնդելու նպատակով։
Արդյունքում՝ պետության և իշխող կուսակցության գործունեության սահմանները տարրալուծվել են», – նշվում է զեկույցում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ 2026 թ․ հունիսի ԱԺ հերթական ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցն՝ այստեղ:



















































