Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով․ Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 10,2026 13:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը 

Խոր ցավով տեղեկացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին, որը տեղի է ունեցել կալանավայրում։

Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դեպք է գրանցվել, երբ կալանքի են տարվել մարդիկ՝ ծանր հանցակազմ չպարունակող գործերով։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով։ Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը պատժամիջոց է, երբ արդարացված չէ։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ մահախոսական՝ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն հենց տան բակում․․․

Այս երկրի դատաիրավական համակարգը պարտավոր է հաշիվ տալու իրեն, ի վերջո ո՞ւմ է ծառայում․ Փաշինյանի օրակարգին, թե օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ։

Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն։

Իմ ցավակցությունները Արսեն Գևորգյանի հարազատներին և ընկերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30