ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Աննկարագրելի ցավ է լսել 45-ամյա երիտասարդ տղամարդու մահը։
Ցավակցում եմ Արսեն Գեւորգյանի ընտանիքի անդամներին։
Եւ քանդեք, հիմնովին քանդեք Նուբարաշենի բանտը։ Այն հնի ու զզվելի բարքերի խորհրդանիշն է։
Կարդացեք նաև
Եւ հիշեք, կալանքը եւ նույնիսկ ազատազրկումը դա ամենօրյա կտտանք չի նշանակում, ամենօրյա խոշտանգում չի նշանակում։
Նուբարաշենի բանտը մեր բոլորի դեմքն է։
Քրեական ենթամշակույթով չապրող մարդու համար որոշակի պայմաններում եւ այդ մշակույթով ապրող մարդկանց հետ նույն միջավայրում գտնվելը եւս խոշտանգում է։
Խնդրում եւ պահանջում եմ, հենց այսօր քանդեք այդ հին բարքերի խորհրդանիշը։



















































