Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արարատի մարզի Նորաշենի գյուղապետի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ կասկածվողներից ևս 2-ը կամավոր ներկայացել են ոստիկանություն.shamshyan.com

Հոկտեմբեր 27,2017 23:45

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լուսաբացին, Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Զվարթոնց օդանավակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին են մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 39-ամյա Ռոլանդ Գալուստովը:

Ինչպես հայտնում է կայքը, վերջիններս այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:

Կայքի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «SHAMSHYAN.com»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031