Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

Նոյեմբեր 06,2017 20:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:

Շնորհավորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ՝ Նախագահ Սարգսյանը մաղթել է ստեղծագործական նոր հաջողություններ ի փառս հայ երաժշտարվեստի և հայ ժողովրդի, իսկ միությանը՝ հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ:

Երեկոն եզրափակվել է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: Փառատոնի նպատակն է հանրայնացնել և երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930