Ներկայացնում ենք Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ հարցազրույցից հատված.
– Վիգեն Սարգսյանի վերջին նախաձեռնությանն ինչպե՞ս եք վերաբերվում տարկետման իրավունքի վերացման մասով։ Տեսակետ կա, որ սա առաջնագիծը համալրելու մեխանիկական միջոց է։
-Արցախում տարկետում չկա, ընդհանրապես՝ մեզ մոտ տարկետում չի եղել։ Ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ, դրանից հետո իմ երեխաները ծառայել են բանակում, հետո նորից շարունակել բուհում սովորել։ Մեզ մոտ էդ խնդիրն ի սկզբանե չկար։ Հիմա ոնց որ ընդունեց ՀՀ Ազգային ժողովը, մենք պարտավոր ենք մեր եղբայրական Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները հարգել։
– Արցախի ճանաչման գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞վ պետք է առաջինը ճանաչի, եւ ե՞րբ պետք է Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։
-Պատերազմը վերսկսվելու դեպքում, ես համոզված եմ, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Արցախի անկախությունը։ Ճանաչման մասով ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի չորս նահանգ է մնացել, որ չեն ճանաչել Արցախի անկախությունը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































