Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողների օրվան նվիրված միջոցառումը Դիլիջանում նշանավորվեց ռեփ համերգով (ֆոտոշարք)

Նոյեմբեր 19,2017 17:55

Նոյեմբերի 17-ին Դիլիջանի ամֆիթատրոնում տեղի ունեցավ միջոցառում եւ համերգ` նվիրված ուսանողների միջազգային օրվան: Այդ տոնը Դիլիջանում նշվեց առաջին անգամ: Միջոցառումը նախաձեռնել էր «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Անահիտ Ամիրխանյանը, որը կազմակերպել էր նաև Իջեւանի «P5P» ռեփ խմբի Դիլիջանում առաջին համերգը: Ուսանողների օրը վերածվեց իսկական տոնի: Միջոցառումն ու համերգը կայացան Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ` ի դեմս համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի:

Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանում գործող 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ Դիլիջանի պետական քոլեջը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջը, Դիլիջանի պետական բժշկական քոլեջը: Հիմնական նպատակն էր` ուսումնական հաստատությունների համագործակցությունը, միջքոլեջային կապերի ամրապնդումը, ուսանողներին հատուկ ուշադրություն դարձնելը ու քաջալերելը:

Տոնի մեկնարկը տվեցին Դիլիջանի պետական քոլեջի սաները: Գեղեցիկ համարներով հանդես եկան այդ քոլեջի, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի, Դիլիջանի պետական բժշկական քոլեջի, Դիլիջանի միջազգային դպրոցի սաները, Դիլիջանի զորամասի զինվորները: Իջեւանցի տղաները գեղեցիկ համերգով ուսանողների օրն անմոռաց դարձրեցին: Համերգից հետո դիջեյ Համոն պարային հրաշալի մթնոլորտ ստեղծեց, ուսանողները ցնծում էին:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները (յուրաքանչյուր քոլեջից մեկ ուսանող): Դիլիջան համայնքի ղեկավարի անունից ուսանողներին հանձնվեցին գեղեցիկ հուշանվերներ եւ շնորհակալագրեր: Միջոցառմանն ակտիվ մասնակցելու համար շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ 3 ուսումնական հաստատություններին, «P5P» խմբին եւ Անահիտ Ամիրխանյանին` ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում եւ համերգ կազմակերպելու համար: Մի շարք ուսանողներ իրենց ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից շնորհակալագրեր ստացան գերազանց առաջադիմության եւ օրինակելի վարքի, հանրապետական ու միջազգային մրցույթներում հաղթող ճանաչվելու համար:

Անահիտ Ամիրխանյանը հայտնեց, որ տոնի մեկնարկը տրված է, նպատակ կա հաջորդ տարիներին այն ավելի լայնամասշտաբ կազմակերպել`ինչպես Տավուշի մարզի,այնպես էլ հարեւան մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցությամբ:

Նա միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար շնորհակալություն հայտնեց Դիլիջանի համայնքապետարանին, ոստիկանության Դիլիջանի բաժնին, Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանին, Դիլիջանի քոլեջների տնօրեններին,Դիլիջանի զորամասի զինվորներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930